Աշնան անձրևներն աղմկոտ չեն՝ կամացուկ են ու միալար, հատկապես՝ գիշերը, ու թաքուն լվանում-տանում են բակերում ու փողոցներում դեռ օազիսների նման տեղ-տեղ մնացած ամռան վերջին հետքերը։ Էս անձրևներից հետո իսկական աշունն ա գալիս, ու ամառն արդեն շատ հեռու ա թվում, ասես չի եղել։ Իսկ Նոր տարուն արդեն ոչ թե եռանիշ, այլ երկնիշ թվով օրեր են մնում։
Ձմերուկը դառնում ա persona non grata, պնդուկ-պոպոքը կոշտանում են, լուսամուտները կամաց-կամաց փակվում են, տան հեռավոր դարակներից դուրս են գալիս հաստ վերմակներն ու տաք շորերը։
Օդի մեջ ափսոսանք կա, որ ցրտելու ա, բայց պետք չի անհանգստանալ, ձմեռը տաք ա անելու, ես գիտեմ, զգում եմ, չնայած անգամ տաք ձմեռը էլի ձմեռ ա։
Հենրիկ Պիպոյան